Քահանաները

Տեր Վահան քահանա Առաքելյան

Տեր Վահան քահանա Առաքելյան

  • 23 Mar 2017
  •     Տեր Վահան (ավազանի անունը՝ Վախթանգ) քահանա Առաքելյանը ծնվել է 1976թ. հոկտեմբերի 3-ին Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղում: Ավարտելով տեղի միջնակարգ դպրոցը, 1993-1996թթ. սովորել է Շիրակի թեմի Հոգևոր Ընծայարանում:

    1996-2002 թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում:

    2001 թ. դեկտեմբերի 25-ին՝ Ս. Ստեփաննոս Նախավկայի տոնին, ձեռամբ Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ձեռնադրվել է սարկավագ:

    2002 թ. հուլիսին ծառայության է անցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնում:

    2003 թ. մարտին ծառայել է Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում:

    2005 թ. հունվարի 21-ին նշանակվել է Երևանի Էրեբունի համայնքի հոգևոր սպասավոր:

    2005 թ. սեպտեմբերի 25-ին ձեռամբ Տեր Տարոն եպիսկոպոս Ճերեճյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:

    2005-2006 թթ. ծառայության է անցել Վիրահայոց թեմի Թբիլիսիի առաջնորդանիստ Ս. Գևորգ եկեղեցում: 2006-2013 թթ. ծառայել է Երևանի Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ:

    2009 թ. փետրվարի 17-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է լանջախաչ կրելու իրավունք:

    2013-2015 թթ. ծառայել է Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ:

    2015 թ. հունիսի 1-ից ծառայության է անցել Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ որպես խորհրդակատար քահանա:

    Ամուսնացած է, ունի 2 որդի:

    shape
    book-shape