Տեր Պետրոս (ավազանի անունը՝ Բորիս) ավագ քահանա Մալյանը ծնվել է 1954թ. փետրվարի 1-ին Երևանում:
1961-1970 թթ. սովորել է Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 միջնակարգ դպրոցում:
1971-1974թթ. սովորել է Երևանի Շինարարական տեխնիկումում:
1974-1976 թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1976-1980 թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում:
1979թ. դեկտեմբերին ձեռամբ Տեր Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի ձեռնադրվել է սարկավագ:
1980 թ. ձեռամբ Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա և նշանակվել Ս. Գեղարդ վանքում՝ որպես հոգևոր հովիվ:
2005 թ. տեղափոխվել է Արարատյան Հայրապետական թեմ և ծառայել Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցում: 1981 թ. Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է լանջախաչ, 2000թ.՝ ծաղկյա փիլոն: 2005թ. փետրվարին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է ավագ քահանայության պատիվ:
2013 թվականից ծառայել է առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում՝ որպես ծիսակատար քահանա, 2014թ. հուլիսի 8-ին նշանակվել է ծառայության նույն եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ: Ամուսնացած է, ունի 3 զավակ: