Քահանաները

Տեր Մյուռոն ավագ քահանա Ադամյան

Տեր Մյուռոն ավագ քահանա Ադամյան

  • 23 Mar 2017
  •   Մյուռոն (ավազանի անունը՝ Ռաֆիկ) ավագ քահանա Ադամյանը ծնվել է 1954թ.-ի օգոստոսի 24-ին Էջմիածին քաղաքում:

    1961թ. ընդունվել է Էջմիածնի Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը և 1969թ. ավարտել ութերորդ դասարանը:

    Նույն թվականին ընդունվել է Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարան և 1972թ. մեկնել խորհրդային բանակ: Ծառայությունից հետո ուսումը շարունակել է միջնակարգ դպրոցում և ավարտել 1977թ.:

    1979թ. հաճախել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քահանայից պատրաստման լսարանի դասընթացը և ավարտելով՝ 1981թ. հոկտեմբերի 18-ին ձեռամբ Շիրակի թեմի առաջնորդ Տեր Նարեկ եպիսկոպոս Շաքարյանի ձեռնադրվել ամուսնացյալ քահանա:

    Նույն թեմի առաջնորդանիստ Ս. Յոթվերք եկեղեցում ծառայել է մինչև 1989թ.: Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է լանջախաչ:

    1990թ. նշանակվել է Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ:

    1992-1995թթ. կրկին ծառայել է Շիրակի թեմի Ս. Յոթվերք առաջնորդանիստ եկեղեցում:

    1995թ. տեղափոխվել է Արարատյան Հայրապետական թեմ և առ այսօր ծառայում է Ս. Գևորգ եկեղեցում: 1998թ. Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է ծաղկյա փիլոն:

    2008թ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է ավագ քահանայության պատիվ: Ներկայումս ծառայում է Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում: Ամուսնացած է, ունի 3 զավակ:

    shape
    book-shape