shape

Քահանաները

Տեր Փառեն քահանա Առաքելյան
Տեր Փառեն քահանա Առաքելյան

    Տ. Փառեն քահանա (Անդրանիկ) Առաքելյանը ծնվել է 1984 թվականի մարտի 7-ին Վարդգես Առաքելյանի և Ռուզաննա Ստեփանյանի ընտանիքում:

Միջնակարգ կրթությունը ստացել է 1991-2001 թվականներին Արմավիրի մարզի Ֆրանց Վերֆելի անվան դպրոցում, ապա կրթությունը շարունակել Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում:

2005-2007 թվականներին ուսանել է Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում՝ ստանալով «Աստվածաբանության մագիստրոսի» կոչում:

 2006 թվականի հոկտեմբերի 8-ին ձեռնադրվել է սարկավագ Տեր Փառեն եպիսկոպոս Ավետիքյանի կողմից:

Արման սարկավագ Ահարոնյան
Արման սարկավագ Ահարոնյան

      Արման սրկ. Ահարոնյանը ծնվել է 1980 թվականի օգոստոսի 15-ին Օշական գյուղում:

 1987-97 թթ. սովորել և ավարտել է Գյուղի Մ. Մաշտոցի անվան միջնակարգ դպրոցը:

 1989-94 թթ. սովորել և ավարտել է գյուղի երաժշտական դպրոցը:

 1996 թվականից ծառայել է Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, որպես դպիր:

1998-2000 թթ ծառայել է ՀՀ ազգային բանակում:

2000-2002 թթ. Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Վազգեն վարդապետ Միրզախանյանի և Հոգեշնորհ Տ. Բագրատ վարդապետ Գալստանյանի առաջնորդության տարիներին ծառայել է Արուճի հոգևոր հովվություններում:

Խաչիկ դպիր Վարդանյան
Խաչիկ դպիր Վարդանյան

      Խաչիկ դպիր Վարդանյանը ծնվել է  1985 թ. նոյեմբերի 23-ին  Դիլիջան քաղաքում:

1992-2000 թթ. սովորել Աշտարակի Ն. Աշտարակեցու անվան միջնակարգ դպրոցում:

2000-2003 թթ. սովորել Երուսաղեմի հայոց պատրիարքարանի Ժառանգավորաց Վարժարանում:

2002 թ. ձեռամբ Երուսաղեմի Պատրիարք Տ. Թորգոմ արք. Մանուկյանի ձեռնադրվել դպիր:

2003-2005 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2005 թ.-ի դեկտեմբերից ծառայության է անցել Սուրբ Մարիանե եկեղեցում` իբրև հոգևոր սպասավոր: