Արման սրկ. Ահարոնյանը ծնվել է 1980 թվականի օգոստոսի 15-ին Օշական գյուղում:
1987-97 թթ. սովորել և ավարտել է Գյուղի Մ. Մաշտոցի անվան միջնակարգ դպրոցը:
1989-94 թթ. սովորել և ավարտել է գյուղի երաժշտական դպրոցը:
1996 թվականից ծառայել է Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, որպես դպիր:
1998-2000 թթ ծառայել է ՀՀ ազգային բանակում:
2000-2002 թթ. Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Վազգեն վարդապետ Միրզախանյանի և Հոգեշնորհ Տ. Բագրատ վարդապետ Գալստանյանի առաջնորդության տարիներին ծառայել է Արուճի հոգևոր հովվություններում:
2001-2003 թթ. սովորել է Աշտարակի Ներսես Աշտարակեցու անվան համալսարանի մանկավարժության ֆակուլտետում:
2003-2005 թթ. սովորել և ավարտել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քահանայից պատրաստման լսարանը:
2003-2007 թթ. սովորել և ավարտել է Երևանի Հյուսիսային Համալսարանի իրավաբանություն-իրավագիտության ֆակուլտետի հեռակա դեպարտամանետը:
2005 թ. դեկտեմբերի 26-ին Սուրբ Ստեփանոս նախասարկավագի տոնին Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում Գերաշնորհ Տեր Ներսես արք. Պոզապալյանի ձեռամբ ձեռնադրվել է սարկավագ:
2005-2007 թթ. Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Թորգոմ վարդապետ Տոնիկյանի հրամանով նշանակվել է Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու սարկավագ, ապա Քրիստոնեության դաստիարակության քարոզչության կենտրոնի տնօրեն:
2007-2009 թթ. հոգեշնորհ Տեր Թորգոմ վարդապետ Տոնիկյանի և Հոգեշնորհ Տ. Գրիգոր աբեղա Խաչատրյանի առաջնորդության տարիներին ծառայել է Կարբիի հոգևոր հովվությունում` որպես սարկավագ:
2009-2010 թթ. Արագածոտնի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի հրամանով նշանակվել է Արագածոտնի թեմի առաջնորդի քարտուղար և Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու սարկավագ:
2011 թ. գերաշնորհ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի հրամանով նշանակվել է Տեղերի Սբ. Աստվածածին վանքի վարչական պատասխանատու:
2006-2008 թթ. աշխատել է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան վարժարանում, որպես Հայ եկեղեցու պատմություն ուոսուցիչ:
2008-2009 թթ. ՀԵՊ է դասավանդել Երևանի Մխիթար Սեբաստացու անվան կրթահամալիրում:
2010 թվականից մինչ օրս ՀԵՊ է դասավանդում Երևանի Անդրանիկ Մարգարյանի անվան ավագ դպրոցում:
Արման սարկավագ Ահարոնոյանի գրչին են պատկանում 2007 թ. տպագրված «Օշական» գիրքը, որն ուղեցույց է ուխտավորների համար և 2011 թվականին` հրատարակված «Ագարակ» գիրքը: Ամուսնացած է: