Քահանաները

Խաչիկ դպիր Վարդանյան

Խաչիկ դպիր Վարդանյան

  • 18 May 2017
  •      Խաչիկ դպիր Վարդանյանը ծնվել է  1985 թ. նոյեմբերի 23-ին  Դիլիջան քաղաքում:

    1992-2000 թթ. սովորել Աշտարակի Ն. Աշտարակեցու անվան միջնակարգ դպրոցում:

    2000-2003 թթ. սովորել Երուսաղեմի հայոց պատրիարքարանի Ժառանգավորաց Վարժարանում:

    2002 թ. ձեռամբ Երուսաղեմի Պատրիարք Տ. Թորգոմ արք. Մանուկյանի ձեռնադրվել դպիր:

    2003-2005 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

    2005 թ.-ի դեկտեմբերից ծառայության է անցել Սուրբ Մարիանե եկեղեցում` իբրև հոգևոր սպասավոր:

    2009-2013 թթ. եկեղեցու ծառայությանը զուգահեռ ՀՀ Մշակույթի նախարարության ՊԺԳԿ-ում աշխատել է որպես հնագետ լաբորանտ:

    2011թ.-ից Սուրբ Մարիանե եկեղեցում կազմակերպել է եկեղեցասեր երիտասարդաց միություն: Սուրբ Մարիանե եկեղեցու հոգևոր հովվության սահմաններում կատարում է քարոզչական գործունեություն:

     2015 թ. հոկտեմբեր ամսից քարոզչություն է իրականացնում նաև Սասունիկ համայնքում:

    shape
    book-shape