Տ. Փառեն քահանա (Անդրանիկ) Առաքելյանը ծնվել է 1984 թվականի մարտի 7-ին Վարդգես Առաքելյանի և Ռուզաննա Ստեփանյանի ընտանիքում:
Միջնակարգ կրթությունը ստացել է 1991-2001 թվականներին Արմավիրի մարզի Ֆրանց Վերֆելի անվան դպրոցում, ապա կրթությունը շարունակել Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում:
2005-2007 թվականներին ուսանել է Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում՝ ստանալով «Աստվածաբանության մագիստրոսի» կոչում:
2006 թվականի հոկտեմբերի 8-ին ձեռնադրվել է սարկավագ Տեր Փառեն եպիսկոպոս Ավետիքյանի կողմից:
2008 թվականի նոյեմբերի 9-ին Տեր Սահակ եպիսկոպոս Մաշալյանի կողմից ձեռնադրվել է քահանա:
2009 թվականի հունվարի 19-ից Շիրակի թեմի Ամասիայի տարածաշրջանի հոգևոր հովիվն է:
Ամուսնացել է 2004 թվականին. ունի մեկ զավակ: Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին:
Տ. Փառեն քահանա Առաքելյանին 2013 թվականի փետրվարի 5-ին շնորհվել է քահանայական լանջախաչ:
2016 թվականից Արագածոտնի թեմի, Աշտարակ քաղաքի Սբ. Մարիանե եկեղեցու հոգևոր հովիվն է: