Արագածոտնի թեմում, Արագած լեռան հարավային լանջին, խոր կիրճի եզրին գտնվող հրաշակերտ վայրը Տեղերի վանքն է: Շատերին հայտնի է Դղեր անունով: Ասում են, այդպես է անվանվել, որովհետև հնում հռչակված է եղել շրջակայքում աճող դեղաբույսերով: Սակայն կա ավելի հավաստի վարկած, ըստ որի իշխանուհի Մամախաթունը, երկար փնտրելուց հետո է գտնում այն տեղը, որտեղ որոշել էր կառուցել լուսահոգի ամուսնու` Վաչե Վաչուտյան իշխանի հիշատակին նվիրված եկեղեցին: Նա փնտրում էր այնպիսի տեղ, որտեղից կերևային ամուսնու իշխանության տակ գտնվող բոլոր 4 գավառները` Արագածոտնը, Բջնին, Արարատն ու Արմավիրը: Վաչուտյանի գերեզմանի վրա էլ կառուցվում է վանքը: Ամբողջ ծախսը հոգում է Մամախաթունը:
Պատմում են, որ վաղամեռիկ դստեր հիշատակին Մամախաթունը Սուրբ Աստվածածնի անունը կրող յոթ եկեղեցի է կառուցել Արագածոտնի տարածքում: Առհասարակ, թեմի ամենանշանավոր վանքերն ու եկեղեցիները Վաչուտյաներն են հիմնել: Տեղերի վանքի շինարարությունը սկսվել է 1213 թ.-ին և տևել է 11 տարի: Ըստ արձանագրության, ճարտարապետը Աղբայրիկ վարդպետն է: Եկեղեցու գավթում թաղված են շատ կրոնական ու մշակութային գործիչներ:
Կաթողիկե եկեղեցին գտնվում է Թալինի հյուսիսային եզրամասում, Հայաստանի պատմական Արագածոտն գավառում։ Թալինի Կաթողիկե եկեղեցի (մասնագիտական գրականության մեջ հիշատակվում է նաև որպես Թալինի մեծ տաճար): Տաճարի կառուցման վերաբերյալ մատենագրական և վիմագրական վկայություններ չեն պահպանվել, սակայն հատակագծային և ծավալատարածական հորինվածքների, ճարտարապետագեղարվեստական արտահայտչամիջոցների ու շինարարական առանձնահատկությունների վերլուծությունն ենթադրել են տալիս, որ այս բազիլիկ եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում Կամսարական իշխանների կողմից։ Այն իր կառուցվածքով հիշեցնում է Դվինի Կաթողիկեն։ Տաճարի կառուցման վերաբերյալ վիմագրական կամ մատենագրական տեղեկություններ տակավին չեն գտնվել։ Մի շարք հատկանիշներից եզրակացվում է, որ կառուցվել է VIIդ.։
Աստվածընկալ վանական համալիրը հայ միջնադարյան ճարտարապետության նշանավոր հուշարձաններից է: Գտնվում է Երնջատափ և Հարթավան գյուղերի միջնամասում, Քասաղի կիրճում, գետի աջակողմյան եռանկյունաձև բարձր բլրի վրա: Կառուցվել է V-XIII դդ.: Համալիրը բաղկացած է Ս. Աստվածածին, Ս. Նշան եկեղեցիներից և գավթից: Վանքի շրջակայքում պահպանվել են XII-XVII դդ. բարձրարժեք խաչքարեր ու տապանաքարեր:
Արուճ գյուղը Գտնվում է Արագածոտնի մարզում: Նախկինում ունեցել է Արուճավան, Արուջ, Թալիշ, Ուռուջ անվանումները: 1970 թ.-ից վերանվանվել է Արուճ: Ընկած է Աշտարակ քաղաքից 21կմ արեւմուտք: Տարբեր ժամանակներում Արուճը հիշատակվում է իբրեւ դաստակերտ, գյուղաքաղաք:
Սբ. Գրիգոր Տաճարը կառուցվել է 666 թվականին, որտեղ էլ Գևորգ Գառնեցի կաթողիկոսը Գրիգոր Մամիկոնյան իշխանի, իշխանական թագադրման արարողակարգն է կատարել: Կառուցված է կարմրադարչնագույն տուֆ քարից...
Փարպի գյուղի հին գերեզմանոցում կանգուն է Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (XIII դար), որը թաղածածկ դահլիճ է, հատակագծում՝ ուղղանկյուն խորանով:
Սբ. Գրիգոր եկեղեցին գտնվում է գյուղի հարավ-արևմտյան կողմում, Շաղվերդ գետի ձախ ափին: Կառուցվել է կարմրավուն տուֆ քարով, ուղղանկյուն հատակագծով, թաղածածկ է՝ նման երկարավուն սրահի:
Մուտքի պատի վերին մասում կա ուղղանկյուն լուսամուտ, պատի վրա փորագրված են խազեր: Մուտքի պատի վրա պահպանված է 1204 թ. Ամիրպալասար Զաքարեի արձանագրությունը: Սբ. Գրիգոր եկեղեցին վերակառուցվել է XIX դարավերջում...
Ուշի գյուղը գտնվում է Աշտարակի շրջանում, շրջկենտրոնից 3 կմ հյուսիս: Ընկած է Աշտարակ-Ապարան ավտոմայրուղուց ձախ կողմում: Գյուղը տեղակայված է Արագած լեռնազանգվածի հարավ-արևելյանլանջերին, սարահարթի վրա: Գտնվում է ծովի մակերևույթից 1400 մ բարձրության վրա: Գյուղը հիշատակվում է դեռ վաղ միջնադարից: Ըստ ավանդության Նոյն իր ընտանիքով Մասիսի գագաթից իջնելուց հետո տեսնում է, որ աշխարհը ցամաքում է եւ դրա վերջին ապացույցը երեւացող այս վայրն է լինում, որտեղից էլ անվանվում է Ուշի:
Ուշի գյուղում է գտնվում Սուրբ Սարգիս վանքը, դրա մասին վկայում է Պատմահայր Մ. Խորենացին և Ղեվոնդ Ալիշանը: «Մեսրոպ Մաշտոցը երբ գրերի գյուտից հետո վերադառնում է հայաստան, իր հետ բերելով Սուրբ Սարգսի նշխարհները 5-րդ դարում ամփոփում է Կարբի գյուղից ընկած դեպի հյուսիս, մի քանի մղոն հեռավորության վրա գտնվող մի բլրի վրա և վրան կառուցում վկայարան», այնուհետև Վաչուտյան իշխանները 13-րդ դարում կառուցում են մեծ վանական համալիր:
Աղձք համայնքը գտնվում է Արագած լեռան հարավային կողմում: Բնակչության թիվը կազմում է 1975 մարդ, որից մոտ 20-ը եզդիներ են: Գյուղը նախկինում անվանվել է նաև Ձորափ: Հիմնականում ներգաղթյալներ են Արևմտյան Հայաստանից:
Աղձքում է գտնվում 4-րդ դարի հանրահայտ Արշակունյաց թագավորների դամբարանը, որտեղ ամփոփվել են և’ հեթանոս, և’ քրիստոնյա հայ թագավորների գերեվարված և վերադարձված մասունքները: Դամբարանը կառուցվել է 359 թվականից հետո, հավանաբար 364 թվականին: Դամբարանի հարևանությամբ կառուցված է եկեղեցի, որի հիմքերը դեռ երևում են: Անհրաժեշտ է պարզել` եկեղեցին է շուտ կառուցվել, թե դամբարանը...
Ամբերդ ամրոց -բերդաքաղաքը կառուցվել է պատմական Արագածոտն գավառում, ներկայիս ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանի Բյուրական գյուղից 7 կմ հսյուսիս-արևմուտք, Արագածի հարավային լանջին, Արքաշեն և Ամբերդ գետերի միախառնման տեղում` եռանկյունաձև հրվանդանի վրա: Ամբերդի հիմնադրման ստույգ ժամանակաշրջանը հայտնի չէ: Որոշ գիտնականներ այն վերագրում են կիկլոպյան, ոմանք էլ` ուրարատական և վաղմիջնադարյան ժամանակաշրջաններին: Պեղումների և պատմահնագիտական ուսումնասիրությունների հիման վրա Ամբերդ ամրոցը թվագրվում է X-XIII դդ: