Արուճ գյուղը Գտնվում է Արագածոտնի մարզում: Նախկինում ունեցել է Արուճավան, Արուջ, Թալիշ, Ուռուջ անվանումները: 1970 թ.-ից վերանվանվել է Արուճ: Ընկած է Աշտարակ քաղաքից 21կմ արեւմուտք: Տարբեր ժամանակներում Արուճը հիշատակվում է իբրեւ դաստակերտ, գյուղաքաղաք:
Հիշատակվում է 5-րդ դարից: 7-րդ դարում Գրիգոր Մամիկոնյան իշխանը կառուցել է Արուճի մայր եկեղեցին: Կառուցվել է բերդ`13-14 դարերում: Գյուղի հյուսիսում գտնվում է Արուճի քարավանատան մնացորդները: Արշակունիների թագավորության օրոք եղել է արքայական զորակայաններից մեկը: Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1220 մ բարձրության վրա:
Սբ. Գրիգոր Տաճարը կառուցվել է 666 թվականին, որտեղ էլ Գևորգ Գառնեցի կաթողիկոսը Գրիգոր Մամիկոնյան իշխանի, իշխանական թագադրման արարողակարգն է կատարել: Կառուցված է կարմրադարչնագույն տուֆ քարից:Բազիլիկ կենտրոնագմբեթ եկեղեցիների դասին է դասվում: միջնադարյան հրաշալի ճարտարապետական կոթողներից է համարվում Արուճի Սբ. Գրիգորի տաճարը:
Այսօր, տարբեր հնագիտական խմբեր են աշխատում թե Սբ. Գրիգոր Տաճարի և թե տաճարի շրջակայքում գտնվող արքունական պալատի և Սբ. Աստվածածին եկեղեցինրի վրա: