ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ

Ուշիի Սուրբ Սարգիս վանք

Ուշիի Սուրբ Սարգիս վանք

  • 23 May 2017
  •      Ուշի գյուղը գտնվում է Աշտարակի շրջանում, շրջկենտրոնից 3 կմ հյուսիս: Ընկած է Աշտարակ-Ապարան ավտոմայրուղուց ձախ կողմում: Գյուղը տեղակայված է Արագած լեռնազանգվածի հարավ-արևելյանլանջերին, սարահարթի վրա: Գտնվում է ծովի մակերևույթից 1400 մ բարձրության վրա: Գյուղը հիշատակվում է դեռ վաղ միջնադարից: Ըստ ավանդության Նոյն իր ընտանիքով Մասիսի գագաթից իջնելուց հետո տեսնում է, որ աշխարհը ցամաքում է եւ դրա վերջին ապացույցը երեւացող այս վայրն է լինում, որտեղից էլ անվանվում է Ուշի:

    Ուշի գյուղում է գտնվում Սուրբ Սարգիս վանքը, դրա մասին վկայում է Պատմահայր Մ. Խորենացին և Ղեվոնդ Ալիշանը: «Մեսրոպ Մաշտոցը երբ գրերի գյուտից հետո վերադառնում է հայաստան, իր հետ բերելով Սուրբ Սարգսի նշխարհները 5-րդ դարում ամփոփում է Կարբի գյուղից ընկած դեպի հյուսիս, մի քանի մղոն հեռավորության վրա գտնվող մի բլրի վրա և վրան կառուցում վկայարան», այնուհետև Վաչուտյան իշխանները 13-րդ դարում կառուցում են մեծ վանական համալիր:

    18-րդ դարասկիզբին վանքն ավերեվել է երկրաշարժից:

    1990-ական թվականներին վանական համալիրի տարածքը պեղղվեց հնագիտության իսիտուտի կողմից և վանական համալիրի գլխավոր հատվածները դուրս եկավ հողաշերտի տակից:

    Այսօր վանքին կից փոքրիկ բազիլիկ եկեղեցին է կանգուն միայն, իսկ մյուս հատվածները խոնարհված է:

    Պահպանված է հնագույն կառույցը բարձունքի վերին մասում տեղադրված միանավ, թաղածածկ, կիսավեր եկեղեցին է, որն ըստ արձանագրության կառուցվել է 1203 թ-ին: Միակ մուտքը արևմուտքից է:Պատերը շարված են սև, մաքուր տաշված տուֆաքարերից:  Հարավից կից է համալիրի երրկրորդ եկեղեցին, որն ունի համեմատաբար ավելի մեծ չափեր: Պահպանվել են միայն պատերի ներքևի մասերը և առանձին մանրամասներ(թմբուկի զարդագոտու և զարդաքանդակներով մշակված քիվի մնացորդները):Երկրորդ եկեղեցուն հարավից կից է քառակուսի գավիթը: Ամբողջովին խաթարված է ծածկը, պահպանվել են արևելյան, արևմտյան և հարավային պատերի առանձին հատվածները: Ուժեղ ելուստ ունեցող որմնամույթերի առկայությունը, լայնաթռիչք կամարաքարերի մնացորդները վկայում են, որ գավիթի ծածկը իրականացված է եղել փոխհատվող կամարներով: Պահպանվել ենարևմտյան մուտքը,արևելյան պատի լայն, զույգ լուսամուտները: Վանքը շրջափակող ուղղանկյուն եզրաձև ունեցող պարիսպները կառուցվել են 1654 թ-ին՝ Ոսկան վարդապետի կողմից, պատերը բազալտից են՝ ուժեղացած կիսաշրջանաձև և ուղղանկյուն բուրգերով:

    shape
    book-shape