ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ

Սուրբ ՀՈՎՀԱՆՆԵՍ  ԵԿԵՂԵՑԻ, Բյուրական

Սուրբ ՀՈՎՀԱՆՆԵՍ  ԵԿԵՂԵՑԻ, Բյուրական

  • 20 May 2017
  •      Բյուրական համայնքը գտնվում է Արագածոտնի մարզում, Արագած լեռան հարավ-արևելյան լանջին: Բյուրական նշանակում է` «հազար աղբյուրի, ակունքի վայր»: Այն մշտապես եղել է հոգևոր-մշակութային կենտրոն: Թեև Բյուրականի անունն առաջին անգամ հիշատակվում է  10-րդ դարի մեծանուն պատմիչ և կաթողիկոս Հովհաննես Դրասխանակերտցու Հայոց Պատմության մեջ, սակայն կան ապացույցներ,  որ այն ավելի վաղնջական ժամանակաշրջանի բնակավայր է:

    1900թ. այստեղ հայտնաբերել են սահմանաքարեր, որոնք, ենթադրաբար, մ.թ.ա տեղադրել է  Արտաշես 1-ը: 17-րդ դարում Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսը Բյուրականը գնում և դարձնում է Էջմիածնի սեփականությունը: Այստեղ են գտնվում 7-րդ դարի կառույց Արտավասիկ կամ Արտավազիկ եկեղեցին, որը, ցավոք, խոնարհված  է/ մշակույթի նախարարությանն առընթեր համապատասխան գործակալության պահպանության  ներքո է գտնվում/, և 10-րդ դարում կառուցված Սուրբ Հովհաննես բազիլիկ եկեղեցին/վարկած  կա, որ  կառուցվել է 5-7-րդ  դարերում/: Եկեղեցին վերաբացվել է Դանիա-Հայաստան առաքելության և Կլոր Սեղան հիմնադրամի օժանդակությամբ:

    Գյուղի վարչական կազմի մեջ է մտնում նաև Ամբերդի պատմական ամրոցն իր ենթակառուցվածքներով և եկեղեցիներով: Գյուղի բնակչության թիվը,  վերջին տվյալներով,  5300 է, որից փաստացի ապրում են 4900-ը: Նրանք հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և այգեգործությամբ: 2009թ սեպտեմբերի 21-ին, Գևորգ 4-րդ կաթողիկոսի` 1874թ կառուցած ամառանոցում բացվեց «Խրիմյան Հայրիկ» կրթօջախը Արագածոտնի թեմի և Դանիա-Հայաստան առաքելության համատեղ ջանքերով, որտեղ երկու տարի շարունակ գործեցին  ասեղնագործության, համակարգչային, կարուձևի խմբակներ: Այժմ գործում են ասեղնագերծության խմբակը և կիրակնօրյա դպրոցը: Կենտրոնը համալրված է գրասենյակային գույքով, համակարգիչներով, կարի մեքենաներով:

    Բյուրականի ճարտարապետական  հուշարձաններից է Սբ. Հովհաննես թաղածածկ դահլիճ տիպի եկեղեցին, կառուցված` 10-րդ դարում: Զուսպ ճակատները մշակված են  պսակազարդ բոլորաձև և երկարավուն  լուսամուտներով, որոնցից պահպանվել են մի քանիսը: Հարդարանքով համեմատաբար հարուստ է  ինտերիերը, ուր լուսամուտները պսակված են երեսակալներով, որմնասյուները` հունական քանդակազարդ խոյակներով: Արևելյան մասում, կողմնային երկու ավանդատներով թաղածածկ աբսիդ է և խորքում ունի ճոխ երեսակալով եզերված խորշ: Աղոթասրահը երկու զույգ հզոր որմնասյուներով  բաժանված է երեք մասի: Ուշ միջնադարում վերանորոգվել են թաղածածկը և ավանդատները, հյուսիսից և արևմուտքից կրկնակի պատեր են կառուցվել: Եկեղեցու երկու կողմերում եղել է մեկական մատուռ, մեկում կատարել են եկեղեցական արարողություններ: 1841թ. քանդված թաղածածկի վերանորոգումից հետո,  արարողությունները կատարվել են եկեղեցում:

    shape
    book-shape