ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ

 Սբ. Հովհաննես Ավետարանիչ եկեղեցի, Արտաշատ

Սբ. Հովհաննես Ավետարանիչ եկեղեցի, Արտաշատ

  • 03 Apr 2017
  •       Ձեռամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծվեց Արտաշատ քաղաքի Ս. Հովհաննես Ավետարանիչ նորակառույց եկեղեցին:
    Մայիսի 31-ին, ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կատարվեց Արտաշատ քաղաքի Ս. Հովհաննես Ավետարանչի անունը կրող նորակառույց եկեղեցու օծման արարողությունը: 
    Ս. Հովհաննես եկեղեցին, որի հիմնարկեքը կատարվել է 2002 թ. հոկտեմբերի 29-ին, կառուցվել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Աբրահամյան ընտանիքի բարերարությամբ: Նախագծի հեղինակներն են ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը և ճարտարապետ Էմմա Ֆահրադյանը:
    Շարականների և սաղմոսների ներքո ջրով և գինով լվացվեցին եկեղեցու Ս. Սեղանը, սյուները և մկրտության ավազանը: Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարեց եկեղեցու Ս. Սեղանի օծումը Սրբալույս Մյուռոնով: Ձեռամբ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի, Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի, Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի, Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի և Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի օծվեցին եկեղեցու խորանի սյուները, մկրտության ավազանը և խորանի շուրթը: Այնուհետև Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ նորակառույց եկեղեցին կոչվեց Ս. Հովհաննես Ավետարանիչ առաքյալի անունով:

    shape
    book-shape