ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ

Սբ. Թադեոս եկեղեցի, Քաղաք Մասիս

Սբ. Թադեոս եկեղեցի, Քաղաք Մասիս

  • 03 Apr 2017
  •      1987-1988թթ. ճարտարապետ Արթուր Թարխանյանը ու նրա դուստրը՝ Անահիտ Թարխանյանը երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսին ներկայացրեցին Ս. Թադեոս եկեղեցու էսքիզային երկու՝ ժամանակակից և ավանդական ոճավորման նախագծեր: Երկուսն էլ արժանացան Վեհափառ Հայրապետի և ճարտարապետների խորհրդի հավանությանը, սակայն Վեհափառ Հայրապետն իր նախապատվությունը տվեց ավանդական տարբերակին: Շատ արագ պատրաստվեցին եկեղեցու աշխատանքային գծագրերը, և սկսվեց շինարարության նախապատրաստմասն գործընթացը:

        Սակայն երկու ամսից շինարարությունն ընդհատվեց: Եկեղեցու հիմնօրհներքը կատարվեց դեռևս 1991 թ.: Հիմնօրհնեքից հետո շատ քիչ աշխատանքներ կատարվեցին եկեղեցու շինարարության ուղղությամբ: 2003 թ. նոյեմբերի 4-ին տեղի ունեցավ եկեղեցու հիմքերի վերասրբագործման արարողությունը: 2004 թ. եկեղեցու շինարարական աշխատանքների պատասխանատվությունը ստանձնեցին տեր և տիկին Հրանտ Վարդանյանները՝ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի միջոցներով, և ավարտին հասցրեցին նրանց որդիներ Միքայել և Կարեն Վարդանյանները:

        2015 թ. հոկտեմբերի 4-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կատարվեց Մասիս քաղաքի նորակառույց եկեղեցու օծման արարողությունը, որի ընթացքում շարականների և սաղմոսների ներքո ջրով և գինով լվացվեցին եկեղեցու Ս. Սեղանը, խորանի սյուները մկրտության ավազանը և խորանի շուրթը: Օծման առիթով Վեհափառ Հայրապետը տաճարին նվիրեց Տեր Հիսուս Քրիստոսի խաչելության սրբապատկեր:

     
         Նախօրեին՝ հոկտեմբերի 3-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի ձեռամբ օծվեցին Մասիսի նորակառույց եկեղեցու դռները, 12 սյուները, ավանդատներն ու սրբապատկերները: Սրբազան հայրը Սրբալույս Մյուռոնով օծեց նաև եկեղեցու բարերար Հրանտ Վարդանյանի հիշատակին կառուցված խաչքար-աղբյուրը:

    shape
    book-shape