Արարատի մարզի Նորաբաց գյուղի Ս. Աստվածածին եկեղեցու հիմքերի 16 վեմքարերն օծվել են 2011 թ. մայիսի 10-ին, ձեռամբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի:
Եկեղեցին օծվել է 2014 թ. հուլիսի 26-ին՝ Ս. Պայծառակերպության տոնի նախօրեին, ձեռամբ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի: Վարդավառին նախորդող շաբաթ օրը հռչակվել է Նորաբացի Ս. Աստվածածին եկեղեցու ուխտի օր:
Եկեղեցու նախագծի հեղինակը ճարտարապետ Հրաչյա Գասպարյանն է: Եկեղեցին կառուցվել է Գալուստ Գալստյանի բարերարությամբ և համայնքի անդամների նվիրատվություններով: