ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ

 Սբ. Հարություն եկեղեցի, Գյուղ Ներքին Դվին

Սբ. Հարություն եկեղեցի, Գյուղ Ներքին Դվին

  • 03 Apr 2017
  •     Նորակառույց Սուրբ Հարություն եկեղեցու հիմնօրհներքը կատարվել է 1996 թ. ձեռամբ երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի: Խորհրդային իշխանության փլուզումից հետո սա առաջին եկեղեցին էր, որի հիմքերը դրվեցին: Գարեգին Ա կաթողիկոսը ոգևորված ասել էր, թե մեր եկեղեցին կրկին հարություն է առել, և այդ ժամանակ էլ որոշվել էր եկեղեցին անվանել Սուրբ Հարություն: 

    Եկեղեցին կառուցվել է այժմ Ուկրաինայում բնակվող, գյուղի նախկին բնակիչ Սամվել Տիգրանյանի բարերարությամբ: Եկեղեցին օծվել է 2000 թ. ձեռամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի: Կարմիր տուֆով կառուցված եկեղեցին ունի ուղղանկյուն հատակագիծ, խորանի երկու կողմերում ավանդատներն են: Իր կառուցվածքով նման է Օդեսայի հայկական եկեղեցուն, միայն ավելի փոքր չափերի է:  

    shape
    book-shape