ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ

Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Գյուղ Բյուրավան

Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Գյուղ Բյուրավան

  • 31 Mar 2017
  •       Բյուրավան  (մինչև 1978 թ. կոչվել է Բամբակավան) գյուղի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է 19-րդ դարի կեսերին: Եկեղեցու առաջին քահանա Տեր Ղազարի և իր չորս եղբայրների աճյուններն ամփոփված են եկեղեցու բակում: 1920-ական թվականներին կոմունիստները եկեղեցին փակել  և դարձրել էին ակումբ: 1930-ական թվականներին եկեղեցին խոնարհվել է:  Եկեղեցու հին կառույցից մնացել էր միայն արևմտյան մուտքի կամարը և Սուրբ Խորանի վերնակամարը:

    Երկարատև մաքառումներից հետո, գյուղի բնակիչների ներդրած միջոցներով  և ջանքերով, 1988 թ. եկեղեցին և ժամատունը սկսել են վերականգնվել: Կառուցման աշխատանքներն  ավարտվել են 1999 թ. դեկտեմբերի 8-ին: Հատակագիծն ուղղանկյուն է, արևելյան մասում ավարտվում է ուղղանկյուն խորանով, մոտ մեկ մետր բարձրություն ունեցող բեմով:

    Խորանին կից երկու ուղղանկյուն ավանդատներն են եղել, որոնցից պահպանվել է միայն աջակողմյանը: Եկեղեցին ունի երկու մուտք` արևմուտքից և հարավից, որոնք կամարակապ են, վերևում ավարտվում են ատամնաշարով, ձևավորված քիվերով: Արևմուտքի բարավորն ունի խաչքանդակ:   

    shape
    book-shape