Ս. Հակոբ եկեղեցին կառուցվել է 1866 թ. Պարսկաստանի Մակու քաղաքից ներգաղթած հայերի նախաձեռնությամբ:
Հանրապետական նշանակություն ունեցող այս հուշարձանը բազիլիկ շինություն է, որը երկու շարք երեքական մույթերով բաժանվում է երեք նավերի: Միջին նավն ավարտվում է կիսաշրջան խորանով, որի երկու եզրերին ուղղանկյուն ավանդատներն են: Խորանի աջ և ձախ կողմերում կամարակապ որմնախորշեր են, ձախակողմյան ավանդատան մոտ մկրտության ավազանն է:
Թաղակիր կամարներն հենվում են մույթերի և որմնամույթերի վրա: Պատերը սվաղված են կրով: Եկեղեցին ունի երեք մուտք` հյուսիսից, արևմուտքից և հարավից: Կառուցվել է տեղական գորշ քարով: