ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ

Աշտարակի Ծիրանավոր եկեղեցի

Աշտարակի Ծիրանավոր եկեղեցի

  • 19 May 2017
  •      Աշտարակի Ծիրանավոր եկեղեցին գտնվում է  Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում։ Այն Աշտարակի հնագույն հուշարձանն է՝ եռանավ, բազիլիկ: Կառուցվել է 5-6-րդ դարերում Ներսես Բ Բագրևանդցի կաթողիկոսի կողմից։ Շինության ներքին տարածությունը բաժանված է երեք մասի՝ գմբեթը պահող սյուներով։

    Ծիրանավոր եկեղեցին պահպանվել է կիսավեր վիճակում՝ առանց ծածկի և հարավային պատի։ Եկեղեցու արտաքին պարագիծն ունի 12,6 մ լայնություն և 25,3 մ երկարություն։ Աղոթասրահը (9,5 x 19,5) երեք զույգ մույթերի տեղադրությամբ բաժանված է միջին և կողքի նավերի, որոնց արևելյան կողմում համապատասխանաբար տեղավորված են ավագ խորանի, հատակագծում՝ պայտաձև, աբսիդը և նրա կողմերում՝ քառակուսի ավանդատները:

    Ըստ ավանդության, Աշտարակում ապրող երեք քույրեր սիրահարվում են Սարգիս անունով մի երիտասարդի։ Ավագ երկու քույրերը որոշում են իրենց զոհաբերել՝ կրտսերին երջանկություն պարգևելու համար և ծիրանագույն ու կարմիր զգեստ հագնելով իրենց նետում են անդնդախոր ձորը։ Այս լուրն իմանալով, փոքր քույրը սպիտակ զգեստ հագնելով, նույնպես իրեն ձորն է նետում, իսկ Սարգիսը այս դառը վշտից դառնում է ճգնավոր։ Հետագայում ձորի եզրին երեք եկեղեցիներ են հայտնվում՝ Կարմրավորը, Ծիրանավորը և Սպիտակավորը։

    shape
    book-shape