ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ

 Սբ. Գևորգ եկեղեցի, Քաղաք Մասիս

Սբ. Գևորգ եկեղեցի, Քաղաք Մասիս

  • 03 Apr 2017
  •       2009 թ. նոյեմբերի 1-ին ձեռամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օծվեց Մասիսի Ս. Գևորգ եկեղեցին: Եկեղեցին կառուցվել է Գագիկ Ադիբեկյանի և Արթուր Աբրահամի բարերարությամբ, ճարտարապետն է Հրաչյա Գասպարյանը: Վեհափառ Հայրապետն առընթերակայությամբ Կ.Պոլսի Հայոց Պատրիարքության միաբան Տեր Շահան արքեպիսկոպոս Սվաճյանի, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի, Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տեր Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի, Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի, Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի, կատարեց նորակառույց եկեղեցու օծումը: Սրբալույս մյուռոնով օծվեցին եկեղեցու խորանը, մկրտության ավազանը և սյուները: Օծման արարողությունից հետո իր օրհնությունը ներկաներին փոխանցեց Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը: Նորին Սրբությունը վերհիշեց 5-րդ դարում Ս. Վարդան զորավարի ասած խոսքերը. «Մենք մեզ հայր ենք ընդունում Ս. Ավետարանը և մայր` Առաքելական Սուրբ եկեղեցին` փառք և գոհություն վերառաքելով առ Աստված, որ դարեր անց մեր ժողովրդի զավակները նույն հավատարմությամբ պաշտպանում են իրենց նվիրական սրբությունները` հայրերի հավատքը, հայրենի երկիրը և աստվածսիրություն ապրում իրենց հոգում», - նշեց Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքում: Վերջում Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն ու օրհնությունը փոխանցեց բարերարներին ու նրանց ընտանիքի անդամներին նրանց կարևոր և օրհնյալ նախաձեռնության համար:  

    shape
    book-shape