ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ

Սբ. Վարդանանց Նահատակաց եկեղեցի, Մալաթիա-Սեբաստիա

Սբ. Վարդանանց Նահատակաց եկեղեցի, Մալաթիա-Սեբաստիա

  • 31 Mar 2017
  •     Եռաբլուրի Ս. Վարդանանց Նահատակաց եկեղեցին սկսեց կառուցվել 1994 թ. երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի և Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ:

    Ս. Վարդանանց Նահատակաց եկեղեցու կառուցումը հովանավորեցին ամերիկաբնակ Հրաչ և Վիկտորյա Ոսկանյանները: Եկեղեցին օծվեց 1998 թ. ԱՀԹ Առաջնորդական փոխանորդ Տ. Գարեգին արքեպս. Ներսիսյանի ձեռամբ:

    Եկեղեցու շուրջ աստիճանաբար համայնք ձևավորվեց` կազմված ծնողներից այն զոհված ազատամարտիկների, ում շիրիմներն ամփոփված են Եռաբլուր Պանթեոնում, հարակից տարածքի բնակչությունից, ծառայող զինվորներից: 

    Ամենայն Հայոց կաթողիկոսի կարգադրությամբ եկեղեցում յուրաքանչյուր կիրակի, տաղավար տոներին, Մեռելոց օրերին, Ս. Վարդանանց և Ս. Սարգիս Զորավարի տոներին Սուրբ Պատարագ է մատուցվում:  

    shape
    book-shape