ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ

Սբ. Աստվածածին եկեղեցի, Գյուղ Շահումյան

Սբ. Աստվածածին եկեղեցի, Գյուղ Շահումյան

  • 03 Apr 2017
  •     2009 թ. ապրիլի 5-ին՝ Ծաղկազարդի տոնին, ձեռամբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի վերաօծվել է Արարատի մարզի Շահումյան գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին: Նախօրեին օծվել էր եկեղեցու խորանը: Եկեղեցու օծման կարգից հետո մատուցվել է անդրանիկ Սուրբ Պատարագ, այնուհետև կատարվել մանուկների օրհնության կարգ:

       Ըստ բարավորի վրա պահպանված արձանագրության՝ գյուղի հին բազիլիկ եկեղեցին, կառուցվել է 1860-ական թվականներին և խորհրդային տարիներին շատ եկեղեցիների նման խոնարհվել և օգտագործվել որպես գյուղի գինու գործարանի պահեստ: 2007 թ. ճարտարապետ Արամ Բարսեղյանի նախագծով և տեղի բնակիչ բարերար Վարդան Վարդանյանի և Ազգային Ժողովի պատգամավոր Կարապետ Կարապետյանի օժանդակությամբ եկեղեցին նորոգվել է, կառուցվել են գմբեթը, մատաղատունը: Օծման հանդիսավոր արարողության ընթացքում Նավասարդ սրբազանն ընթերցեց Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի կոնդակը և Վեհափառի կողմից Արարատի մարզի Շահումյան գյուղի «Շահումյան-վին» գինու գործարանի գործադիր տնօրեն Վարդան Վարդանյանին եկեղեցանվեր գործունեության համար հանձնեց Հայ Առաքելական Եկեղեցու բարձրագույն պարգևը` «Ս. Գրիգոր Լուսավորիչ» շքանշանը:  

    shape
    book-shape