ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ

 Սբ. Աստվածածին եկեղեցի, Գյուղ Արևշատ

Սբ. Աստվածածին եկեղեցի, Գյուղ Արևշատ

  • 03 Apr 2017
  •      2006 թ. հուլիսի 23-ին՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության` Վարդավառի տոնին, ձեռամբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիկոպոս Կճոյանի և մասնակցությամբ քահանայից դասի օծվեցին Արարատի մարզի Արևշատ գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին և բակում տեղադրված խաչքարը:

        Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին կառուցվել է նախկին համանուն եկեղեցու ավերակների վրա: Գյուղի հին բազիլիկ եկեղեցին կառուցվել էր դեռևս 1890-ական թվականներին, այնուհետև՝ վերակառուցվել ու օծվել 1903 թ.: 1937 թ., անհատի պաշտամունքի տարիներին, եկեղեցին փակվել էր և աստիճանաբար խոնարհվել:

    Արևշատ գյուղն ունի 2700 բնակիչ: Եկեղեցի չունենալու պատճառով՝ արևշատցիները գնում էին հարևան գյուղերի եկեղեցիներ՝ մասնակցելու եկեղեցական արարողություններին:  Եկեղեցու բարերարն այժմ Ռոստովում բնակվող նախկին արևշատցի Սամվել Դավթյանն է: 2005 թ. ճարտարապետ Դավիթ Քերթմենջյանի նախագծով կարճ ժամանակամիջոցում կառուցվեց գմբեթավոր եկեղեցին՝  իր զանգակատնով:  

    shape
    book-shape