ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ

Սբ. Սարգիս եկեղեցի, Նոր Նորք, 5-րդ զանգված

Սբ. Սարգիս եկեղեցի, Նոր Նորք, 5-րդ զանգված

  • 30 Mar 2017
  •      Ս. Սարգիս եկեղեցու հիմքերը դրվել են 1998 թ. մայրաքաղաքի Նոր Նորք թաղամասում: Այն կառուցվել է Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախաձեռնությամբ և նյույորքաբնակ Սարգիս Գաբրիելյանի հովանավորությամբ: ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգից Գառնիկ Հալաջյանը նույնպես զգալի ներդրում է ունեցել:

    Եկեղեցին կենտրոնագմբեթ է` հայկական ավանդական ճարտարապետությամբ: Կառույցում ներդաշնակորեն միաձուլված են Զվարթնոց, Հռիփսիմե և Անի եկեղեցիների ճարտարապետական տարրերը: Տուֆով երեսապատված գեղեցիկ համալիրը բաղկացած է գլխավոր եկեղեցուց և զանգակատնից:

     Եկեղեցին կառուցվել է դժվար ժամանակաշրջանում, երբ ժողովուրդը՝ տնտեսական ու սոցիալական խնդիրներից հուսահատ, իր զավակների ապագայի հանդեպ անորոշությամբ համակված՝ բարոյականի վերարժևորման, հոգևոր մխիթարության և Աստծո աջակցության կարիքն ուներ: Եկեղեցին կառուցվել է ճարտարապետ Բաղդասար Արզումանյանի նախագծով:

    Եկեղեցու օծման արարողությունը տեղի է ունեցել 2000թ. ապրիլի 30-ին: Եկեղեցու Սուրբ Սեղանի Սուրբ Աստվածածնի նկարը մեծանուն նկարիչ Գրիգոր Խանջյանի ստեղծագործությունն է: Եռահարկ եկեղեցին կառուցված է հայկական ավանդական ճարտարապետության ոճով: Եկեղեցու գլխավոր գմբեթի բարձրությունը 23 մետր է:

    Աղոթասրահը բազմանկյուն է և լուսավոր՝ 328 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով: Աղոթասրահի սյուներն ավարտվում են 12 առաքյալներին խորհրդանշող բարձրաքանդակներով: Խորշերը մոմավառության համար են:  Ս. Սարգիս եկեղեցուն կից գործում է կիրակնօրյա դպրոց:   

    shape
    book-shape