ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ

Սբ. Աստվածածին եկեղեցի, Նորք-Մարաշ

Սբ. Աստվածածին եկեղեցի, Նորք-Մարաշ

  • 30 Mar 2017
  •   Երևանի Նորք-Մարաշ համայնքի բարձունքին կանգուն է Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, որը նախկինում կոչվել է Ս. Մարինոս: Այն գտնվում էր  Երևանի նշանավոր ձեռնարկատեր Տեր-Ավետիքյանների ամառանոցային այգու կողքին: Եկեղեցին Նորքի այլ հուշարձանների նման ավերվել էր 1679 թ. աղետալի երկրաշարժից:

    20-րդ դարի սկզբին այն կառուցվել էր Տեր-Ավետիքյան եղբայրների միջոցներով: 20-րդ դարի 30-ական թվականներին Սուրբ Աստվածածին եկեղեցին Հայաստանի շատ եկեղեցիների նման կրոնահալած քաղաքականության զոհ էր դարձել:

     Սուրբ Մարիամ Աստվածածնի տոներին ավերակ եկեղեցի էին այցելում բազմաթիվ ուխտավորներ ոչ միայն Նորքից, այլև Հայաստանի այլ բնակավայրերից: Հայաստանի անկախացումից հետո՝ 1990թ. ապրիլից Նորքի բնակիչները Նորք-Մարաշ հայրենակցական միության հանգանակած միջոցներով ձեռնամուխ եղան եկեղեցու վերակառուցմանը: 1995թ. ի վեր նորոգված եկեղեցին գործում է:  

    shape
    book-shape